հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան համարժեք կարձագանքի Հայաստանի դրական քայլերին. Չավուշօղլու

Թուրքիան համարժեք կարձագանքի Հայաստանի դրական քայլերին. Չավուշօղլու

Թուրքիան համարժեք կարձագանքի Հայաստանի դրական քայլերին․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանի իր պաշտոնակից Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս մասին հաղորդում է civilnet.am-ը:

«Լեռնային Ղարաբաղի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի զարգացման և վերականգնման հնարավորություն է ստեղծվել, և եթե Հայաստանն այդ ուղղությամբ դրական քայլեր ձեռնարկի, Թուրքիան էլ՝ Ադրբեջանի հետ համակարգված, դրական կարձագանքի դրան»,- ասել է Չավուշօղլուն։
 
Պատերազմից հետո պաշտոնական Անկարայից պարբերաբար հնչում են Հայաստանից ակնկալվող դրական քայլերի, խաղաղության հաստատման մասին հայտարարություններ։
 
Էրդողանը խոսել է «առանց խաղաղապահների հայ-ադրբեջանական համակեցության» մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը, արձագանքելով Անկարային, հայտարարել է, որ «այլևս պատճառ չկա, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ շրջափակում կիրառի»։

  • Կիսվել: