շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Թուրքիան համաձայնվել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում

Թուրքիան համաձայնվել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում

Թուրքիան 120 ժամով կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ասել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայամանավորվել են Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին: Միացյալ Նահանգները կաջակցի քրդական զորամիավորումների դուրսբերմանն այն գոտուց, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:

Նշվում է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանածները կչեղարկի այն ժամանակ, երբ համապատասխան գոտում մշտական հրադադար կլինի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: