կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան գազի հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտերկրում. Էրդողան

Թուրքիան գազի հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտերկրում. Էրդողան

Թուրքիան գազի մեծ հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտասահմանյան երկրները։ Այս մասին Anadolu–ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը կարող էր տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա։ ՌԴ առաջնորդը քննարկել է այս գաղափարը Թուրքիայի նախագահի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։

Էրդողանը քննադատել է Անկարայի ընդդիմախոսներին, որոնք իսկզբանե կոչ էին անում հրաժարվել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հավասարակշռված քաղաքականությունից։

Մալաթիա նահանգում մի շարք օբյեկտների բացման ժամանակ ելույթ ունենալիս` Թուրքիայի առաջնորդը նշել էր, որ հակամարտության կողմերից մեկի հետ երկխոսությունից հրաժարվելը Թուրքիան կդարձներ եվրոպական այն պետությունների նման, որոնք այսօր էներգետիկ ճգնաժամ են ապրում։

«Թուրքիայի հավասարակշռված քաղաքականությունը հավանության է արժանացել ամբողջ աշխարհում։ Եթե մենք լսեինք քննադատներին, ապա այսօր ստիպված կլինեինք եվրոպացիների նման մտածել` ինչպես անցկացնել սպասվող ձմեռը։ Սակայն Անկարան այլ ճանապարհով գնաց, և գազի հետ կապված խնդիրներ չունենք», – նշել է Էրդողանը։

  • Կիսվել: