շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են ստեղծել էներգետիկ և լեռնարդյունահանման բորսա

Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են ստեղծել էներգետիկ և լեռնարդյունահանման բորսա

Թուրքիան եւ Ռուսաստանը նախատեսում են ստեղծել էներգետիկ եւ լեռնարդյունահանման բորսա Ստամբուլի ֆինանսական կենտրոնի շրջանակում։ 

Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցությունների հիման վրա հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NTV-ին:

Բայրաքթարը, մասնավորապես, նշել է. «Մենք բանակցություններ ենք վարել մի թեմայի շուրջ, որը սերտորեն կապված է Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ եւ լեռնարդյունահանման բորսայի ստեղծման հետ։ Խոսքը նախ եւ առաջ մետաղների հետախուզման, արդյունահանման եւ առեւտրի մասին է։ Մենք շատ հանգամանալից հանդիպում ենք ունեցել։ Հուսով եմ, որ այդ կերպ մեր համագործակցությունը դուրս կգա ավելի բարձր մակարդակ»:

  • Կիսվել: