ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան և Ռուսաստանն անցում կկատարեն ռուսական ռուբլով առևտրին

Թուրքիան և Ռուսաստանն անցում կկատարեն ռուսական ռուբլով առևտրին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  ունեցած հանդիպմանը  համաձայնության են եկել երկկողմանի առևտուրը ռուսական ռուբլով իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է TRT-ն։

«Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք  առևտրում որպես արժույթ ռուբլին կիրառելու հարցում։ Քանի որ մենք առևտուրն իրականացնելու ենք ռուբլով, դա կդառնա Թուրքիայի և Ռուսաստանի համար եկամտի լուրջ աղբյուր։ Բացի դրանից, գոյություն ունի «ՄԻՐ» վճարային քարտը, որը գործում է մեր 5 բանկերում։ Այս հարցում լուրջ առաջընթաց կա, ինչը դյուրացնելու է Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների կեցությունը։ Նրանք կարող են առևտուր անել, վճարել հյուրանոցի համար։ Հանդիպման ընթացքում բանակցություններ են վարել երկու երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները», – ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են երկողմանի առևտուրը տարեկան հասցնել 100 մլրդ դոլարի։

«Մենք հաստատել ենք մեր նպատակը՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Այս նպատակին հասնելու համար մենք ուզում ենք զարգացնել համագործակցությունը  բոլոր ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան, առևտուրը, գյուղատնտեսությունը։ Մենք ուզում ենք,որ մեր առևտուրը լիլի ավելի հավասարակշռված։Սոչիում մեր առևտրի նախարար Մեհմեդ Մուշը համաձայնագիր է ստորագրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովիկովի հետ։ Համաձայնագիրն իրենից ներկայացնում է երկու երկրների միջև տնտեսական-առևտրային կապերի  ճանապարհային քարտեզ »,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

  • Կիսվել: