ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թուրքիան և Պակիստանը փոխըմբռնման հուշագրեր են կնքել

Թուրքիան և Պակիստանը փոխըմբռնման հուշագրեր են կնքել

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդիպել է Թուրքիայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների կլաստերի (TÜME) տնօրենների խորհրդի նախագահ Աբդուլքադիր Քարագյոզի գլխավորած պատվիրակությանը: Միջանկյալ նշենք, որ կլաստերը փոխկապակցված կազմակերպությունների, ընկերությունների, հաստատությունների և մասնագետների կենտրոնացված միավորում է, որոնք գործում են նույն ոլորտում կամ միմյանց լրացնող ուղղություններով և համագործակցության միջոցով բարձրացնում են իրենց արդյունավետությունն ու մրցունակությունը, գրում է ermenihaber.am-ը:

Շարիֆը նշել է, որ Պակիստանն ու Թուրքիան կարող են համատեղ կարևոր դեր խաղալ համաշխարհային սննդի արժեքի շղթայում։ Պակիստանի ու Թուրքիայի միջև գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներում կնքվել է 2 փոխըմբռնման հուշագիր։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Իսլամաբադում Թուրքիայի դեսպան Իրֆան Նեզիրօղլուն, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և Պակիստանի առևտրի ու էկոնոմիկայի նախարարները։

 

  • Կիսվել: