շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան և Պակիստանն ընդլայնում են պաշտպանական համագործակցությունը

Թուրքիան և Պակիստանն ընդլայնում են պաշտպանական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Պակիստան՝ մասնակցելու «Թուրքիա-Պակիստան համատեղ տնտեսական  հանձնաժողովի 16-րդ նիստին»։ Վերոնշյալ նիստը գլխավորել են Յաշար Գյուլերը և Պակիստանի առևտրի նախարար Ջամ Քամալ Խանը։

Նիստից հետո երկու երկրների նախարարները ստորագրել են «Թուրքիա-Պակիստան համատեղ տնտեսական հանձնաժողովի արձանագրությունը»։

Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության, մաքուր էներգիայի, զբոսաշրջության,  լոգիստիկայի և այլ ոլորտներում։ Թուրքիայի ՊՆ նախարարը նաև նշել է, որ Պակիստանում թուրքական ընկերությունների  ուղղակի ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը։

Նշենք, որ Գյուլերը նաև հանդիպել է Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆի հետ։ 

Թուրքիան և Պակիստանը ստորագրել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի ամփոփիչ արձանագրությունը, որով նախատեսվում է խորացնել համագործակցությունը պաշտպանության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում:

Բացի դրանից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը հայտնել է MILGEM համատեղ ռազմածովային նախագծի շրջանակներում Պակիստանին ևս 3 նավ շտապ փոխանցելու մասին:

 

  • Կիսվել: