ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր պայմանագրեր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր պայմանագրեր են ստորագրել

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում է ermenihaber.am-ը:

Այցի ընթացքում հանդիպումներ են եղել ռազմարդյունաբերական մի շարք ադրբեջանական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։

Այս համատեքստում թուրքական պատվիրակության կազմում գտնվող «MKE»-ի գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը և «Repkon Group»-ի նախագահ Իբրահիմ Քյուլեքչին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի ռազմական արդյունաբերության մի շարք ընկերությունների հետ, որոնց անունները չեն հրապարակվում։

Թուրքական կողմն Ադրբեջանի ղեկավարությանն ու ադրբեջանական ընկերություններին ներակայացրել է սեփական արտադրության մի շարք համակարգեր, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

 

  • Կիսվել: