կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Չավուշօղլուն՝ Բլինկենի հետ ասուլիսին

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Չավուշօղլուն՝ Բլինկենի հետ ասուլիսին

Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Անկարան չի միանա Մոսկվայի դեմ միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:

Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար չի դառնա ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու վայր։

«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, բայց հավատարիմ ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում և վերահսկում իրավիճակը, որպեսզի ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները չշրջանցվեն Թուրքիայի տարածքով»,- ասել է Չավուշօղլուն։

  • Կիսվել: