ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողանը կրկնել է իր որոշումը

Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողանը կրկնել է իր որոշումը

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հասկացնել է տվել, որ երկրի իշխանությունները չեն աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ նրանք Անկարայի խնդրանքով չեն արտահանձնել ենթադրյալ ահաբեկիչներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանում ելույթ ունենալով իշխող ՛՛Արդարություն և զարգացում՛՛ կուսակցության նիստին՝ Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք խնդրել ենք, որ 30 ահաբեկչի մեզ հանձնեն, մեզ չեն հանձնել, դուք մեզ չեք հանձնում ահաբեկիչներին, բայց միևնույն ժամանակ ակնկալում եք, որ մենք կաջակցենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ ՆԱՏՕ-ն անվտանային կազմակերպություն է, ուստի մենք «այո» չենք ասի մի կազմակերպության, որն ինքնին անապահով է՛՛:

Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորել է ժամանակ չկորցնել Անկարա այցելելով՝ իրեն համոզելու, որպեսզի աջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

՛՛ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում իր արևելյան սահմանների ընդլայնման ուղղությամբ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ուկրաինական ճգնաժամի պայմաններում ինչ-որ մեկի համար գիրկը բացումը, բարի կամք դրսևորում: Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ մենք տարիներ շարունակ պայքարել ենք ահաբեկչության դեմ և չենք տեսել նման վերաբերմունք մեր հանդեպ՛՛,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև ՛՛ահաբեկչական կառույցների՛՛ վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:

  • Կիսվել: