Թուրքիան Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին միանալու ցանկություն է հայտնել
Թուրքիան ցանկություն է հայտնել միանալու Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հարավաֆրիկյան հայցին: Տեղեկությունն այսօր հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին օրվանից, երբ Հարավային Աֆրիկան ներկայացրեց այս հայցը, մենք պաշտպանեցիք այդ քայլը և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք նաև սկսել ենք աշխատել, որ իրավական տեսանկյունից տեսնենք, թե ինչպես և ինչ հիմունքներով կարող ենք միանալ այս հայցին»:
Ըստ Ֆիդանի՝ իրավաբանական հիմնավորումներն ամբողջացնելուց հետո Միջազգային քրեական դատարան կներկայացնեն հայցին պաշտոնապես միանալու իրենց հայտարարությունը։