երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թուրքիան այլևս ոչ քողարկված քաղաքականություն է վարում՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկողության տակ վերցնելու համար. փորձագետ

Թուրքիան այլևս ոչ քողարկված քաղաքականություն է վարում՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկողության տակ վերցնելու համար. փորձագետ

Թուրքական «Haber Global» հեռուստաընկերությունը քիչ առաջ լուրերի թողարկմանը հայտնում է հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին, որը, ըստ այդ հեռուստընկերության մեկնաբանի, հրահրում է Ռուսաստանը թուրք-ադրբեջանական մերձեցման ֆոնին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

՛՛Անդրադարձի հիմնական մեխն այն է, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին, որպեսզի Հայաստանի ձեռամբ պատժի Ադրբեջանին Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի մերձեցման համար։

Նույն հեռուստաընկերությունը նաև ցուցադրում է կադրեր երեկվա ակցիայից, որը տեղի էր ունեցել Բաքվում Անկարայի դեսպանության առջև, որտեղ պահանջում էին թուրքական զորքերի առկայություն Ադրբեջանում։

Թուրքիան այլևս ոչ քողարկված է քաղաքականություն վարում Ադրբեջանին ուղիղ վերահսկողության տակ վերցնելու համար։

Քաջատեղյակ լինելով թուրքական ձեռագրին, կարծում եմ, որ եթե Ռուսաստանը չստեղծի ֆորս մաժոր վիճակ, ապա Թուրքիան այս մեդիապատերազմից հետո, իբրև թե հասարակական պահանջի ներքո, զորքեր կտեղակայի Ադրբեջանում, կամ համատեղ որևէ ստորաբաժանում կստեղծի՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: