կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիան աշխարհում 5-րդ խոշորագույն ոսկու շուկան է

Թուրքիան աշխարհում 5-րդ խոշորագույն ոսկու շուկան է

Ոսկու համաշխարհային խորհրդի եվրոպական և ասիական շուկայի ստրատեգ Ջոն Ռիդը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան համարվում է աշխարի 5-րդ ամենամեծ ոսկու շուկան։ Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների համաձայն՝ Թուրքիան մղվել է առաջին պլան որպես ոսկու համաշխարհային շուկայի կարևոր դերակատարներից մեկը հատկապես 2021-ից հետո, երբ առանձնացավ դրամավարկային քաղաքականության մեջ, գրում է ermenihaber.am-ը:

Տվյալների համաձայն՝ 2020-ի սկզբից Թուրքիայում ձուլակտորնեի և մետաղադրամների պահանջարկը կազմել է համաշխարհային ընդհանուրի միջինը 9%-ը։ 2010-ից մինչև 2020-ը կազմել է 4% մասնաբաժին, իսկ 2020-ից հետո այն կրկնապատկվել է։

Ըստ այդմ 2023-ի երկրորդ եռամսյակում միտման աճ է գրանցվել՝ ձուլակտորների և մետաղադրամների պահանջարկն աճել է 5 անգամ՝ առաջին կիսամյակի պահանջարկը հասցնելով 98 տոննայի։ 2022-ից հետո Թուրքիան կատարել է աշխարհում ոսկու ձուլակտորների և մետաղադրամների գնումների գրեթե 1/10-ը։

Համշխարհային բանկը հայտնել է, որ 2023-ի երկրորդ եռամսյակում չափազանց մեծ պահանջարկ գրանցած Թուրքիան զգալիորեն ազդել է համաշխարհային ոսկու հոսքի վրա։

Թուրքիա ոսկու ներմուծումը հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով 217% աճելով՝ 69․8 տոննայից դարձել է 221․2 տոննա և ներմուծման դրամական չափը կազմել է 19․4 մլրդ դոլար։Թուրքիայի ներքին շուկայում տարվա առաջին կեսին գնվել են 19․7 տոննա ոսկերչկան իրեր, 98․1 տոննա մետաղադրամ և ոսկե ձուլակտոր։

 

  • Կիսվել: