Թուրքիան առաջարկել է ապահովել Սև ծովի անվտանգությունը. Զելենսկի
Թուրքիան վերջին հանդիպման ժամանակ առաջարկել է ապահովել Սև ծովի անվտանգությունը։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես են բոլոր երկրները երաշխավորելու Ուկրաինայի անվտանգությունը:
«Դեռ վաղ է խոսել բոլոր երկրների մասին։ Երբ բոլոր ենթակառուցվածքները կազմված լինեն, այդ ժամանակ էլ ըմբռնում կլինի՝ ով, ինչով և ինչպես պետք է զբաղվի»,-ասել է Զելենսկին։


