հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավար պետություն․ Diken-ից հեռացվել են Էրդողանի ծաղրանկարներով լուրերը

Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավար պետություն․ Diken-ից հեռացվել են Էրդողանի ծաղրանկարներով լուրերը

Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։

Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

«Նախկինում ասել եմ և նորից կասեմ դա։ Այն հասարակությունը, որտեղ ծաղրանկարները քրեականացված են, ժողովրդավարական հասարակություն չէ։ Եվ իհարկե Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավարություն»,-ընգծել է նա։

Նշենք, որ օրեր առաջ Youtube-ում 1 միլիոնից ավելի հետևորդ ունեցող թուրք օգտատերերից Յուսուֆ Քայաալփը ևս կանչվել էր հարցաքննության՝ Թայիփ Էրդողանի ծաղրանկարները նկարելու և անիմացիոն ֆիլմում օգտագործելու համար։

  • Կիսվել: