Թուրքիան 68 մլն դոլարի զինամթերք կարտահանի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» և «HAVELSAN» ընկերությունների միջև վաճառքի պայմանագիր է ստորագրվել, գրում է ermenihaber.am-ը:
«Հասարակության լուսաբանման հարթակին» փոխանցված տեղեկությունների համաձայն՝ պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 68 մլն դոլար։
Այսպիսով հիշյալ ընկերությունները պարտավորվել են ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ արտահանել ռադարներ և բարեկամ-թշնամի ճանաչմանն ուղղված համակարգեր։