երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թուրքիան 147 երկրի հետ ձևավորել է միջխորհրդարանական բարեկամության խումբ

Թուրքիան 147 երկրի հետ ձևավորել է միջխորհրդարանական բարեկամության խումբ

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանում հետզհետե աճում է Թուրքիայի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբեր ունեցող երկրների թիվը, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նմանատիպ խմբեր ունեցող երկրների թիվը հասել է 147-ի:

Նշվում է, որ ամենից շատ խմբեր ձևավորվել են աֆրիկյան երկրների հետ, որոնք թվով 50-ն են:

Աֆրիկյան երկրներին հաջորդում են եվրոպականները՝ 42-ով, ասիականները՝ 32-ով, հարավ-ամերիկյանները՝ 11-ով և հյուսիս-ամերիկյանները՝ 10-ով:

 

  • Կիսվել: