Թուրքիա-Իրաք համաձայնագրում հրթիռակոծումների ինտենսիվացման հող նախապատրաստող ռազմական կետեր կան
Իրաքի «Koye» համալսարանի պրոֆեսոր Դերյա Մուհամեդն անդրադարձել է Իրաքի և Թուրքիայի կողմից Իրաքյան Քուրդիստանի և քրդական խմբավորումների հանդեպ վարվող քաղաքականությանը։
Պրոֆեսորը նշել է, որ Իրաքը «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) հետ ունեցած համագործակցությունից հետո Թուրքիայի վտանգավոր ծրագրերի մասն է դարձել։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրաքի միջև կնքված «Անվտանգության համաձայնագիրը» մեծացրել է Թուրքիայի կողմից Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի քրդական տարածնքերի հնարավոր օկուպացման հավանակնությունը։
Մուհամեդն ընդգծել է, որ այդ համաձայնագրում եղել են թուրքական պետության հարձակումների և հրթիռակոծումների ավելի ընդլայնման և ինտենսիվացման համար հող նախապատրաստող քաղաքական և ռազմական կետեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարների միջև օգոստոսի 15-ին էր ստորագրվել «Ռազմական, անվտանգային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին հուշագիր»։