երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիա է ժամանել Եգիպտոսի արտգործնախարարը

Թուրքիա է ժամանել Եգիպտոսի արտգործնախարարը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 27-ին ընդունել է Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրիին։ Վերջինս այցելել է Ադանա և Մերսին։ Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ ընկերությունն ու եղբայրությունը դժվար ժամանակներում են երևում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Խոսելով թուրք-եգիպտական հարաբերությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև 2022-ի նոյեմբերին Կատարում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ՝ Թուրքիայի առաջին դիվանագետն ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերությունների պատմությունում։

Նա ընդգծել է, որ երկարատև խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը ոչ միայն երկու երկրների, այլևս ողջ տարածաշրջանի համար է կարևոր ու շահավետ։

Նշենք, որ Եգիպտոսի ոչ մի արտգործնախարար վերջին 10 տարիներին Թուրքիա չէր այցելել, և սա արտգործնախարարի մակարդակով առաջին այցելությունն էր։

 

  • Կիսվել: