հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից

Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից

Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից։

 Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայում գործող «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները պնդում են, որ Էրդողանի առաջադրումը սահմանադրության խախտում է, քանի որ Էրդողանն արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։
 
Ընդդիմադիրները նշում են, որ 2014 և 2018 թվականների նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի։
 
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մարտի 28-ին հայտարարել է, որ ընտրություններին Էրդողանի մասնակցության համար որևէ խոչընդոտ չկա։ Չելիքի խոսքով՝ 2018 թվականին սահմանադրության փոփոխությունից հետո, Էրդողանն  առաջին անգամ է ընտրվել նոր նախագահական համակարգով, հետեւաբար նրա նախկին նախագահական ժամկետը չի կարող հաշվի առնվել։

  • Կիսվել: