ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը

Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը

Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի  անձնակազմի 1 անդամ սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել է նավում։  Սպանված անձն ադրբեջանցի է եղել, գրում է ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գվինեական ծոցում։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի կապիտաններից մեկի հետ։ 

Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ  անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, առևանգված անձնակազմի անդամներին ետ վերադարձնելու համար։

  • Կիսվել: