երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թուրքական մամուլում տնտեսական ծանր վիճակի մասին ծաղրանկար է հրապարակվել

Թուրքական մամուլում տնտեսական ծանր վիճակի մասին ծաղրանկար է հրապարակվել

Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրանկարիչը թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթում հրապարակվել է հերթական աշխատանքը, որում ներկայացնում է Թուրքիայի ներկա ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։ 

Ծաղրանկարում նշված է, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը հավաքել է ճամպրուկն ու հեռանում է իշխանությունից։

Ի դեպ, թուրքական տարադրամը վերջին ամիսներին անընդմեջ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Նոյեմբերի 23-ին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային 13,45 արդյունքը։ Լիրայի արժեզրկմամբ ստեղծված սոցիալական ծանր դրության դեմ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում։

  • Կիսվել: