ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Թուրքական հոսքի» մեկնարկը տրվել է

«Թուրքական հոսքի» մեկնարկը տրվել է

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը տվեցին Թուրքական հոսք գազատարի մեկնարկը:

930 կմ երկարությամբ խողովակաշարը Սև ծովի հատակով ռուսական գազը կհասցնի Թուրքիա, այնուհետև ճանապարհը կշարունակի դեպի Բուլղարիա և Սերբիա:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ «ժամանակակից պատմության մեջ ամենամեծ շինարարական նախագծերից մեկի» մեկնարկը «պատմական օր» է համաշխարհային էներգետիկայի զարգացման համար:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեսն էլ «Թուրքական հոսքը» կոչել է «էներգետիկ աշխարհի մետաքսի ճանապարհ» և մեծ քայլ Թուրքիայի համար, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հիմնասյուն:

  • Կիսվել: