շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրք ցուցարարները պահանջել են ապամոնտաժել Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Թուրք ցուցարարները պահանջել են ապամոնտաժել Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում թուրքերը ցույց են իրականացրել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ապամանոտաժել 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Հայտնում է  Ermenihaber.am-ը։

Բողոքի ցույցն անկացվել է քաղաքի «Kurt-Rossa» հրապարակում, որից քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների։

Վերջիններս պնդել են, որ հիշյալ հուշարձանը հերթական անգամ տեղադրվել է՝ հակառակվելով դատարանի կայացրած վճռին։

Նշենք, որ հուշարձանն առաջին անգամ «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության կողմից տեղադրվել էր Քյոլն քաղաքում 2018-ի ապրիլի 15-ին առանց քաղաքային իշխանությունների թույլտվության, որին էլ հաջորդել էր ապրիլի 19-ի ապամոնտաժումը։

 

  • Կիսվել: