ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Turkish Airlines»-ը մինչև մարտի 20-ը չեղարկել է Իրան չվերթները

«Turkish Airlines»-ը մինչև մարտի 20-ը չեղարկել է Իրան չվերթները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների պատճառով մի շարք չվերթներ են չեղարկվել։ «Pegasus Airlines»-ը չեղարկել է դեպի Իրան չվերթները մինչև մարտի 12-ը, իսկ «Turkish Airlines»-ը՝ մինչև մարտի 20-ը, գրում է ermenihaber.am-ը:

Ուրալօղլուն նաև նշել է, որ մինչև մարտի 13-ը չեղարկվել են Դոհա, Դուբայ, Քուվեյթ, Բահրեյն, Աբու Դաբի և Դամմամ չվերթները։ Նա նաև հավելել է, որ «Turkish Airlines»-ին և «Pegasus»-ին պատկանող երկու ինքնաթիռ ներկայումս գտնվում են Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, իսկ «Tailwind Airlines»-ի կողմից իրաքյան ընկերությանը վարձակալված մեկ ինքնաթիռ ներկայումս գտնվում է Իրաքում։

  • Կիսվել: