շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թունբերգը միացել է Գազա օգնություն տանող նավախմբին

Թունբերգը միացել է Գազա օգնություն տանող նավախմբին

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է Գազայի համար օգնություն տեղափոխող նավախմբին, որը երեկ՝ օգոստոսի 31-ին, դուրս է եկել Բարսելոնայից՝ նպատակ ունենալով սնունդ ու այլ մարդասիրական մատակարարումներ հասցնել ավերված Գազայի հատված։

Հայտնի է, որ Բարսելոնայից դուրս եկած նավերին ճանապարհին միանալու են ուրիշները:

Հիշեցնենք, որ շվեդ ակտիվիստը հունիսին նույնպես փորձել էր կոտրել Իսրայելի երկարամյա շրջափակումը՝ այլ ակտիվիստների հետ Գազա նավարկելով։ Իսրայելի ուժերը գրավել էին նրանց նավը և արտաքսել Թունբերգին ու մյուսներին։

  • Կիսվել: