ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Թշնամիները չեն կարող խանգարել Իրանին՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու գործում. Ռայիսի

Թշնամիները չեն կարող խանգարել Իրանին՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու գործում. Ռայիսի

Քուվեյթի նոր դեսպանի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Եղբայրության և տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղին Իրանի արտաքին քաղաքականության հիմնական օրակարգն է, իսկ թշնամիների դիվերսիան չի ​​կարող խանգարել այս գործընթացը», գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը Քուվեյթի նոր դեսպան Բադր Աբդոլլահ Ալ- Մանիխի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է իր հարեւանների բարեկամը դժվարին պահերին, խնդիրների ամենաարդյունավետ լուծումը համարեց հարեւանների միջև երկխոսությունը և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խթանումը։

Նա հավելել է. «Օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն չի լուծել խնդիրը, այլեւ միշտ խնդիրներ է առաջացրել»։

Իրանի նախագահն ընդգծել է.-«Թշնամիները, որոնք չկարողացան խաթարել տարածաշրջանի կառավարությունների միջև ստեղծված փոխգործակցության կամքը, փորձում են խաբեբայական հնարքներով խոչընդոտել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը չի հաջողվի նրանց։

Իրանում Քուվեյթի նոր դեսպան Բադր Աբդոլլահ Ալ-Մանիխն ասել է.«Թեհրան է եկել Իրանի և Քուվեյթի հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու առաքելությամբ և մտադիր է լայն հեռանկար ու հորիզոն բացել երկու երկրների հարաբերություններում»:

Նա հավելել է.«Քուվեյթի կառավարությունը կարծում է, որ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու և տարածաշրջանային համագործակցության մակարդակը բարելավելու ճիշտ ճանապարհը երկխոսությունն է»:

 

  • Կիսվել: