շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թշնամիների ճնշումների հետևանքով, Իրանի ժողովրդի բռունցքը կիջինի նրանց կրծքին. ԻԻՀ առաջնորդ

Թշնամիների ճնշումների հետևանքով, Իրանի ժողովրդի բռունցքը կիջինի նրանց կրծքին. ԻԻՀ առաջնորդ

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական հանրապետության դեմ թշնամիների ճնշումների արդյունքը կլինի այն, որ Իրանի ժողովուրդն իր բռունցքով կհարվածի նրանց կրծքին ու հետ կմղի նրանց», գրում է parstoday.com-ը:

Այսօր առավոտյան, տեղի է ունեցել Իրանի դատական համակարգի առցանց համաժողովը՝ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեիի մասնակցությամբ: Տեսակապի ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ընդգծելով երկիրը  ԱՄՆ-ի ու Բրիտանիայի թշնամություններից և եվրոպական երկրների քայլերից պաշտպանելու անհրաժեշտությունը, մեծարգո առաջնորդը նշել է .«Եթե ենք մեր պարտականությունները կատարենք,  Աստծու կամքով թշնամիների ոտքը կդիպչի քարին և նրանք չեն կարող իրականացնել իրենց նպատակները: Իրանի ժողովրդին ծնկի բերելու նպատակով կիրառված առավելագույն ճնշման քաղաքականության արդյունքում, Իրանի ժողովրդի բռունցքը կիջինի նրանց կրծքին ու նրանք  կնահանջեն»:

«Հակաքարոզչության, գայթակղության  և հանրային կարծիքի մոտ վատատեսություն սերմանելու միջոցով համակարգում իրականացվող ցանկացած բարեփոխում չեզոքացնելու ուղղությամբ թշնամիների  ջանքերը, վերափոխման ճանապարհին առկա խնդիրներից են և դրանց  դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցներն են՝  չլինել պասիվ, դիմադրել , ապավինել Աստծուն և համարձակորեն շարունակել վերափոխման ուղին», ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը: 

Նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարությանը լիազորել է ձերբակալել ցանկացածին, ով կփորձի վնասել կամ գետնին տապալել արձաններն ու հուշարձանները, սպառնալով 10 տարվա ազատազրկմամբ, գերապատիվ առաջնորդը հավելել է. «Արևմտյան երկրները չնայած  ճշմարտության, ֆիլմերում իրենց դատարանները ներկայացնում են որպես արդարության հարթակ, իհարկե, արևմտյան ֆիլմերի  մեծ մասում այդ ապօրինությունների մասին խոսք չկա»:

Բարձր  գնահատելով ներիշխանական փորձերի և համալսարանի մտավորականների  միջոցով «Դատական ​​փոխակերպման փաստաթղթի արդիականացված և ավելի առաջադեմ տարբերակի» մշակումը, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Այս ժամանակահատվածում իր գագաթնակետին հասած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակվի օրենքի ու արդար իրավունքի հիման վրա՝ առանց  ոտնահարելու անմեղ մարդկանց իրավունքները»:

  • Կիսվել: