երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
TRT-ի հաղորդավարուհին ուշագնաց է եղել ուղիղ եթերում (տեսանյութ)

TRT-ի հաղորդավարուհին ուշագնաց է եղել ուղիղ եթերում (տեսանյութ)

Թուրքիայում օգոստոսի 30-ին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) Անկարայի Քոջաթեփեի բարձունքից ուղիղ եթեր է հեռարձակել, գրում է Ermenihaber.am-ը։

Շոգ եղանակի և 4 ժամ անընդմեջ հեռարձակման պատճառով TRT-ի լրագրող, հաղորդավար Նիլգյուն Բալքաչի ինքնազգացողությունը վատացել է և  վերջինս ուշագնաց եղել:

Նրան անմիջապես օգնության են հասել օպերատորները:

Բալքաչն ուղիղ եթերի ժամանակ մինչ վայր ընկնելն ասել է. «Ծանր պայմաններում ենք հեռարձակումն իրականացնում: Այստեղ շոգ եղանակ է»: 

  • Կիսվել: