Տրետյակովյան պատկերասրահում հրդեհ չի եղել. տարածված տեղեկությունը հերքվել է
Արվեստաբան Քսենիա Կորոբայնիկովան իր տելեգրամյան ալիքում հերքել է Տրետյակովյան պատկերասրահում հրդեհի մասին տեղեկատվությունը։
Նա, մասնավորապես, նշել է. «Տրետյակովյան պատկերասրահը չի այրվում։ Շատ լրատվամիջոցներ չստուգված տեղեկատվություն են հաղորդել։ Ահա թե ինչ է իրականում տեղի ունեցել։ «Ռոսսետի»-ի էլեկտրական ենթակայանի վահանակում կարճ միացում և մալուխի վնասում է տեղի ունեցել։ Տարածվել է ուժեղ ծուխ։ Աշխատել է ազդանշանային համակարգը։ Բոլոր ծառայություններն անմիջապես ժամանել են և հանգցրել կրակը։ Ոչ ոք չի տուժել։ Ցուցադրված աշխատանքներից ոչ մեկը չի տուժել։ Կարող ենք հանգիստ շունչ քաշել և քնել»:
Նշենք, որ ավելի վաղ SHOT տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե Մոսկվայի Լավրուշինսկի նրբանցքում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի ինժեներական մասնաշենքի նկուղում ծխի հետևանքով տարհանվել է 11 մարդ։


