ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թրամփը տևական դադարից հետո Twitter-ում հրապարակում է արել` ներբեռնելով իր բանտային լուսանկարը

Թրամփը տևական դադարից հետո Twitter-ում հրապարակում է արել` ներբեռնելով իր բանտային լուսանկարը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, 2021-ի հունվարի 8-ից ի վեր առաջին անգամ, X (նախկինում` Twitter) սոցցանցում գրառում է արել:

Տևական դադարից հետո Թրամփի առաջին գրառումը եղել է կապույտ կոստյումով բանտային լուսանկարը, որն արվել է Ջորջիա նահանգի Ֆուլթոն շրջանի բանտի աշխատակիցների կողմից. այդտեղ է տեղի ունեցել Թրամփի ձերբակալման ֆորմալ գործընթացը:

Այդ լուսանկարը պատմական է դարձել, քանի որ նախկինում ԱՄՆ որևէ նախագահ` նախկին կամ ներկա, բանտային լուսանկար չի ունեցել:

  • Կիսվել: