շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը Պուտինին անվանել է «շատ խելացի տղա», որը հարգում է ԱՄՆ-ին

Թրամփը Պուտինին անվանել է «շատ խելացի տղա», որը հարգում է ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին Ալյասկայում տված հարցազրույցում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել է «շատ խելացի տղա»։

Հարցին, թե իր կարծիքով, ինչն է, ի վերջո, Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում ասել, որ նրան ինչ-որ բան է բերել, նա շատ խելացի տղա է, այսպես ասած, ոչինչ էլ նրան չի բերել բանակցային սեղանի շուրջ»։

«Ես կարծում եմ, որ նա այժմ հարգում է մեր երկիրը, նա չի հարգել այն Բայդենի օրոք, ես կարող եմ ձեզ ասել, որ նա ոչ մի հարգանք չի ունեցել դրա նկատմամբ», - հավելել Է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իր կարծիքով, Պուտինը ոչ միայն բաց է խաղաղության համար, այլև «ցանկանում է, որ այն իրականացվի»։

  • Կիսվել: