շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը

Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ հարցին, թե որքան օգնություն է Վաշինգտոնը դեռ պատրաստ տրամադրել Կիևին, Թրամփը պատասխանել է. «Մենք այս պահին Ուկրաինային ոչինչ չենք տալիս, մենք զենք ենք վաճառում»։

Նա միաժամանակ նշել է, որ չի ցանկանում «որևէ զինադար», այլ ցանկանում է հրադադար և երկարատև խաղաղություն:

«Ես սիրում եմ ուկրաինացիներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ ռուսներին։ Եվ ես ուզում եմ դադարեցնել այս պատերազմը»,-հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի հայտնվելը կտրականապես անընդունելի է»:

  • Կիսվել: