Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու՝ Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը՝ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ սկսելու Իրանի հետ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ Օմանը, որը պատերազմից առաջ միջնորդ է եղել ԱՄՆ-Իրան բանակցություններում, բազմիցս փորձել է հաղորդակցության ուղի բացել, սակայն Սպիտակ տունը հստակեցրել է, որ հետաքրքրված չէ։
«Նա (Թրամփը-խմբ.) այժմ հետաքրքրված չէ դրանով, և մենք մտադիր ենք շարունակել առաքելությունը ներկայիս տեմպերով։ Այդ օրը կարող է գալ, բայց ոչ հիմա», – ասել է ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը։
Ըստ Reuters-ի՝ Եգիպտոսը, որը պատերազմից առաջ մասնակցել է միջնորդությանը, նույնպես փորձել է վերսկսել ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական շփումները։ Չնայած այս ջանքերը, ըստ երևույթին, չեն կարողացել առաջընթաց ապահովել, դրանք «որոշակի ռազմական զսպվածություն» են ապահովել Իրանի գործողություններից տուժած Պարսից ծոցի երկրների կողմից։
Իր հերթին, Իրանը մերժել է ցանկացած հրադադարի հնարավորությունը մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների դադարեցումը։


