ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է նախագահի կողմից կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ։

 «Այն անձանց գործողություններն ու քաղաքականությունը, որոնք Ուկրաինայում խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում նրա ակտիվների ապօրինի յուրացմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ Ղրիմի անեքսիան եւ ուժի գործադրումն Ոկրաինայում, շարունակում են իրենցից արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»,- մասնավորապես ասել է նախագահ Թրամփը։

Տեղեկացնենք, որ Ղրիմի պատճառով  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, և ամեն տարի  12 ամսով երկարաձգվում են։

  • Կիսվել: