շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը հույս ունի օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հույս ունի օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում։

«Իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկար սպասված հանդիպումը կկայանա հաջորդ ուրբաթ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայի մեծ նահանգում», – գրել է ամերիկացի առաջնորդը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հաստատել էր այն տեղեկությունը, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը կարող է սպասվել հաջորդ շաբաթվա վերջին։

 

  • Կիսվել: