երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Թրամփը հերքել է Իրանին գործարքի առաջարկ ներկայացնելու մասին լուրերը

Թրամփը հերքել է Իրանին գործարքի առաջարկ ներկայացնելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է Axios-ի հրապարակումն այն մասին, որ Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է թուլացնել հակաիրանական պատժամիջոցները և ապասառեցնել իրանական ակտիվները միջուկային գործարքի դիմաց։

Դոնալդ Թրամփը հերքել է այս տեղեկությունը: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Նա, սակայն, չի մեկնաբանել՝ ինչպես են անցել բանակցությունները:

ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում հերթական անգամ կրկնել է՝ Իսլամական Հանրապետությունը չի կարող միջուկային զենք ունենալ, քանի որ այդ երկիրը, նրա ձևակերպմամբ, ղեկավարում են խելագար մարդիկ, և միջուկային զենք ունենալու դեպքում կարող են վերացնել Իսրայելը և այլ տարածքներ:

  • Կիսվել: