չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Թրամփը հայտնել է Սի Ծինփինի հետ զրույցի մանրամասները

Թրամփը հայտնել է Սի Ծինփինի հետ զրույցի մանրամասները

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը զրուցել են հեռախոսով, տեղեկացնում է «Սինհուա»-ն:

Նշվում է, որ երկու առաջնորդների զրույցը կայացել է Սի Ծինփինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր, որ ՉԺՀ նախագահն ամերիկացի գործընկերոջն ասել է, թե Պեկինն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։

Իր հերթին Թրամփը ևս ներկայացրել է չինացի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ Նա Truth Social-ում գրառում է արել՝ գնահատելլով ՉԺՀ նախագահի հետ զրույցը «լավ»:

Թրամփը  հայտնել է նաև, որ գործընկերոջ հետ քննարկել են առևտրի և ռազմական ոլորտին վերաբերող հարցեր, Չինաստան կատարելիք իր այցը, որը նախատեսված է ապրիլին, ուկրաինական ճգնաժամը և Իրանի հետ կապված իրավիճակը։

Զրույցի թեմաների թվում ամերիկյան առաջնորդը նշել է Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի գնումները, ինչպես նաև ՉԺՀ–ի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գնման հնարավորության դիտարկումը՝ ներառյալ ընթացիկ սեզոնում սոյայի գնման ծավալները մինչև 20 միլիոն տոննայի հասցնելը։

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ Պեկինը պարտավորություն է ստանձնել հաջորդ սեզոնին գնել 25 միլիոն տոննա սոյա։

«Չինաստանի հետ հարաբերությունները և նախագահ Սի Ծինփինի հետ իմ անձնական հարաբերությունները արտակարգ լավն են, և երկուսս էլ հասկանում ենք, թե որքան կարևոր է դրանք հենց այդպիսին պահպանելը։ Կարծում եմ, որ իմ նախագահության հաջորդ երեք տարվա ընթացքում կհասնենք բազմաթիվ դրական արդյունքների՝ կապված նախագահ Սիի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ»,-գրառումն ամփոփել է Թրամփը:

  • Կիսվել: