երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «լրիվ խելքը գցել է»

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «լրիվ խելքը գցել է»

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «լրիվ խելքը գցել է»։

«Չեմ հասկանում՝ ինչ է պատահել նրա հետ»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օդային մեծ հարձակում սկսելուց հետո դժգոհ է Պուտինի գործողություններից։ Թրամփի խոսքով, եթե Պուտինը փորձի զավթել ողջ Ուկրաինան, այն կհանգեցնի «Ռուսաստանի կործանմանը»։

Ավելի ուշ, երբ արդեն լրագրողներին ասել էր, որ դժգոհ է Պուտինի գործողություններից,  Թրամփը Truth Social-ում գրել է. «Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել: Նա լրիվ խելքը գցել է։ Նա անիմաստ սպանում է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ ոչ միայն զինվորների: Հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց որևէ պատճառի»։

Թրամփը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ասելով, որ նրա խոսքերը խնդիրներ են առաջացնում։

Հարձակումների հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կան տասնյակ վիրավորներ:

  • Կիսվել: