շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թրամփը հայտարարել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու 33 կետով

Թրամփը հայտարարել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու 33 կետով

 ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 4-ին Նյու Յորքի դատարանում իրեն մեղադրանք կառաջադրեն 33 կետով, ընդ որում՝ դրանցից ոչ մեկն իր համար անակնկալ չԷր։ Այդ մասին հաղորդում է Թրամփի գրառումն իր Telegram ալիքում:

«Շրջանային դատախազ Էլվին Բրեգն անօրինական կերպով հանրայնացրել է իմ դեմ առաջացրված պաթետիկ մեղադրանքի տարբեր կետեր և ամբողջական տեղեկատվությունը…  Բրեգը քիչ առաջ անօրինական կերպով տարածել Է մեղադրական ակտի 33 կետերը: Ոչ մի փոփոխություն կամ անակնկալ չկա Երդվյալ ատենակալների մոտից մի քանի օր առաջ նրա տարածած տեղեկատվության համեմատ:

Թրամփի կողմից կատարված որևէ հանցագործություն գոյություն չունի: Ինչպիսի խառնաշփոթ: Բրեգը պետք է հրաժարական տա հենց հիմա», - ասվում Է Թրամփի գրառման մեջ: ԱՄՆ նախկին ղեկավարի պնդմամբ՝ քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքները հայտնվել են մամուլում, Մանհեթենի դատախազին անհրաժեշտ Է մեղադրանք առաջադրել։ «Եթե նա իսկապես ցանկանում է մաքրել իր անունը, ապա պետք է արժանապատվորեն վարվի և որպես շրջանային դատախազ՝ ինքն իր դեմ մեղադրանք առաջադրի», - հայտարարել Է Սպիտակ տան նախկին ղեկավարը։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորք, որպեսզի այսօր ներկա գտնվի իր դատական նիստին: Առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի դեմ քրեական մեղադրանք է առաջադրվում: Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:

  • Կիսվել: