Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից իրանական 10 նավի ոչնչացման մասին
Իրանի միջուկային ծրագիրն աճող սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն արդեն իրանական 10 նավ է ոչնչացրել։
«Սա մեր վերջին լավագույն հնարավորությունն էր՝ հարվածելու և վերացնելու այս հիվանդ և չարագործ ռեժիմի կողմից ներկայացվող անհանդուրժելի սպառնալիքները»,-նշել է նա:
Թրամփը հավելել է, որ գործողության «նպատակները հստակ են», դրանցից առաջինը Իրանի հրթիռային կարողությունների ոչնչացումն է։
«Երկրորդ՝ մենք ոչնչացնում ենք նրանց նավատորմը. մենք արդեն ոչնչացրել ենք 10 նավ, դրանք ծովի հատակում են։ Երրորդ՝ մենք ապահովում ենք, որ ահաբեկչության աշխարհի թիվ մեկ հովանավորը երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել»,-ասել է ԱՄՆ նախագահը:


