շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

Սպիտակ տունը շտապ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ ամերիկայի ժողովրդին ուղղված կոչին, որը կապված է Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին։

ԱՄՆ նախագահը հանդիպել է իր խորհրդականների հետ, այդ թվում ՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպեր և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Նշենք, որ այս գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժի գործողություն սկսելու մասին։ Հրթիռներ են արձակվել Իրանից Իրաքի արեւմուտքում գտնվող Էյն ալ-Ասադ բզայի եւ Էրբիլի բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմ։

  • Կիսվել: