շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը չի պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանը

Թրամփը չի պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի սպասվող հանդիպմանը և դրան իր մասնակցությանը։

Նա, մասնավորապես, ասել է. «Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը. այն տեղի կունենա երկկողմ ձևաչափով»:

Թրամփը նաև վստահեցրել է, որ քանի դեռ ինքը նախագահ է, Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ինչպես նաև անհնար է, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինային, և Կիևը միանա ՆԱՏՕ-ին։

Հավելենք, որ AFP-ի աղբյուրների համաձայն` Թրամփի հետ զրույցի ընթացքում Պուտինը առաջարկել է Զելենսկու հետ հանդիպել Մոսկվայում:

  • Կիսվել: