Թրամփը ցանկանում է հրաժարվել NASA-ի երկու առաքելությունից․ AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել NASA-ի երկու առաքելությունները՝ ջերմոցային գազերի արտանետումների հետևման համար, հաղորդում է Associated Press-ը։
Խոսքը 2014 և 2019 թվականներին մեկնարկած OCO-2 և OCO-3 առաքելությունների մասին է։ OCO-2 արբանյակի խնդիրն է ուսումնասիրել, թե ինչպես է ածխաթթու գազը շարժվում Երկրի շուրջ և փոխվում ժամանակի ընթացքում։ OCO-3 ուղեծրային ածխածնային դիտարանը գտնվում է Միջազգային տիեզերակայանում և նաև հետևում է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությանը։
Գործակալության տվյալներով՝ Թրամփի 2026 թվականի բյուջետային հայտը չի նախատեսում այդ նախագծերի ֆինանսավորում։ Դրանք կփակվեն համաձայն նախագահի օրակարգի և բյուջետային առաջնահերթությունների։


