չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Թրամփը բաց է Պուտինի ու Զելենսկիի հետ հանդիպման համար. Լևիթ

Թրամփը բաց է Պուտինի ու Զելենսկիի հետ հանդիպման համար. Լևիթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է տեսնել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության երկկողմ բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«ԱՄՆ նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե բանը հասնի դրան», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփը պատրաս՞տ է եռակողմ բանակցությունների Պուտինի և Զելենսկիի հետ Թուրքիայում՝ նա, մասնավորապես, նշել է. «Բայց նա ցանկանում է, որ այս երկու առաջնորդները, երկու կողմերն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և մենք տեսանք, որ նրանք դա արեցին այսօր նախագահ Թրամփի կոչով»:

Լևիթը նաև հրաժարվել է գնահատական ​​տալ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ փուլին՝ ասելով, որ Թրամփը դա կանի ավելի ուշ։

  • Կիսվել: