հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թրամփն ուզում է՝ անհապաղ սկսվի իր իմփիչմենթի ընթացակարգը

Թրամփն ուզում է՝ անհապաղ սկսվի իր իմփիչմենթի ընթացակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը ցանկանում է, որ Սենատում անհապաղ սկսվի իմփիչմենթի ընթացակարգը։ Այս մասին նա գրել է իր թվիրթերյա միկորբլոգում։ 

«Այն բանից հետո, երբ դեմոկրատներն ինձ համար պատշաճ գործընթաց չապահովեցին Ներկայացուցիչների պալատում, ո՛չ իրավաբանների, ո՛չ վկաների, ոչինչ, այժմ նրանք ցանկանում են Սենատին թելադրել, թե նրանք ինչպես վարեն իրենց գործընթացը: Իրականում նրանք զրո ապացույցներ ունեն, դրանք նույնիսկ չեն ցուցադրվի: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես ցանկանում եմ, որ անհապաղ սկսվի՛ ընթացակարգը»,- գրե է նա։

Հիշեցնենք, որ  Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին երկու հոդվածով՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում։  Առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230, դեմ՝ 197 կոնգրեսական: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:

  • Կիսվել: