շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թրամփն ազդարարել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտը

Թրամփն ազդարարել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտը

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ պատերազմը կավարտվի, երբ ինքը ցանկանա։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։

Թրամփը հավելել է. «Այս պատերազմը լավ է ընթանում։ Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Իրանին հարվածները սպասվածից մեծ վնաս են հասցրել:

  • Կիսվել: