երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանի նկատմամբ սպասվող ռազմական գործողությունների մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Այս շաբաթ «8-ի խումբը» տեղեկացվել էր այն մասին, որ ամերիկյան բանակի և ԱՄՆ քաղաքացիների անվտանգության համար Իրանում ռազմական գործողությունների անհրաժեշտություն կարող է լինել։ Այդ բանից հետո ես թարմացված տեղեկություն ստացա պետքարտուղար Ռուբիոյից և սերտ շփումներ կպահպանեմ նախագահի ու Պաշտպանության նախարարության հետ՝ այս գործողության զարգացումների վերաբերյալ»,- նշել է նա:

  • Կիսվել: