կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թրամփի կարծիքով՝ Գազայում սով է

Թրամփի կարծիքով՝ Գազայում սով է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Գազայում սով է, տեղեկացնում է The Guardian-ը: Նա այս մասին ասել է Շոտլանդիա կատարած այցի ժամանակ: Թրամթի խոսքով՝ Գազայի բնակիչները պետք է «անմիջապես սնունդ և անվտանգություն ստանան»: Նա նշել է, որ ցանկանում է վերսկսել հրադադարի բանակցությունները:

Լրագրողների հարցին, թե արդյոք նա համաձա՞յն է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը երկուշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Գազայում սով չկա, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ։ Դատելով հեռուստատեսությամբ հեռարձակվող կադրերից՝ կասեի՝ ոչ, քանի որ այդ երեխաները շատ քաղցած են թվում։ Մենք շատ գումար և շատ սնունդ ենք տալիս, և այլ երկրներ այժմ օգնում են»։

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները իսկական մարդասիրական ճգնաժամ են։

  • Կիսվել: