հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թրամփի և Պուտին հանդիպումը հաջորդ շաբաթ հազիվ թե տեղի ունենա

Թրամփի և Պուտին հանդիպումը հաջորդ շաբաթ հազիվ թե տեղի ունենա

Ըստ CNN-ի երկու աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է եվրոպացի առաջնորդներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկայում հանդիպելու մտադրության մասին՝ հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կազմակերպել եռակողմ հանդիպում։

BBC-ն հաղորդում է, որ ԵՄ կառավարության աղբյուրը հաստատել է զրույցի բովանդակությունը։

Սպիտակ տան աշխատակիցներից մեկը նշել է, որ չնայած Թրամփը հայտնել է Պուտինի հետ արդեն հաջորդ շաբաթ հանդիպելու մտադրության մասին, նման ժամանակացույցով հանդիպում անցկացնելը, ըստ ամենայնի, դժվար կլինի՝ հաշվի առնելով նախատեսված բանակցությունները և լոգիստիկ դժվարությունները, հայտնել է CNN-ը։

«Ռուսները ցանկություն են հայտնել հանդիպել նախագահ Թրամփի հետ, և նախագահը բաց է հանդիպելու և՛ նախագահ Պուտինի, և՛ նախագահ Զելենսկու հետ։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս դաժան պատերազմն ավարտվի»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Չորեքշաբթի Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ «երկրորդական պատժամիջոցների ներդրումը առաջվա պես սպասվում է ուրբաթ օրը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: